Metal Market
Կազմակերպությունը հիմնադրել են 2003թ-ին Շանթը և իր որդիներ Անդրանիկ և Հարություն Բոզոյանները:
Սկզբնական շրջանում կազմակերպությունը զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով։Հետագայում, ընդլայնվելով, 2011թ-ին սկսել է զբաղվել ցանցերի արտադրությամբ՝ իր ուրույն տեղը զբաղեցնելով շուկայում։Այնուհետև ուսումնասիրելով շուկայի պահանջարկը որոշում է կայացրել զբաղվել որակյալ շինարարական սայլակների արտադրությամբ ՝առաջինը լինելով շուկայում։2015-ին հիմնելով շինարարական սայլակների
արտադրությունը կարողացել են շուկային մատակարարել լավագույն,որակյալ շինարարական սայլակներ, որոնք շատ երկար են ծառայում և առանձնանում են իրենց ուրույն մոդելով։Ապա 2015թ-ի հունիսից ընդլայնվելով զբաղվել են մետաղական բազմապրոֆիլ խողովակների ներմուծմամբ։Միմիայն Ռուսաստանի դաշնության ամենառաջատար գործարաններից։Այսօր մետալ մարկետը ներկայանում է շուկային իր 2 մասնաճյուղերով (Երևան Ջրվեժ 21փ. 5 խանութ և Գեղարքունիքի մարզ գյուղ Վարսեր, Սևան-Երևան մայրուղի 83/3
հասցեներում), ապահովելով որակյալ ապրանք և արտադրանք հաճախորդին,բարձրակարգ սպասարկում և բարեխիղճ մոտեցում։
Կազմակերպության հիմնական նպատակն է՝
1.Ապահովել որակյալ արտադրանք։
2.Զարգացնել տեղական արտադրությունը Հայաստանում։
3.Ապահովել որակյալ և բարեխիղճ սպասարկում անձնակազմի կողմից։